Ազնվորեն եմ ասում՝ կարոտել էինք նման ձևաչափի քննարկումը. Արամ Վարդևանյան

Ազատության հրապարակում խորհրդարանական ընդդիմությունը քննարկում իրականացրեց: Քննարկմանը ելույթ ունեցավ նաև Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«Ազնվորեն եմ ասում՝ կարոտել էինք նման ձևաչափի քննարկումը: Իրավաբանության մեջ մենք ունենք տարբեր իրավական ակտեր, ունենք օրենքներ, օրենսգրքեր, ունենք Սահմանադրական օրենքներ, միջազգային պայմանագրեր, ունենք Սահմանադրություն, բայց ՍԴ-ն 2010 թվականի իր հայտնի որոծմամբ շատ կարևոր մի արձանագրում արեց, ասաց՝ բոլոր այս իրավական ակտերն իհարկե շատ կարևոր են, ասաց, որ Սահմանադրությունը բարձրագույն ուժ ունեցող մայր փաստաթուղթն է, բայց անկախության հռչակագիրն էլ ավելի բարձր է, որովհետև դա հենց այն պատգամն է, որից ոչ ոք չի կարող շեղվել, բայց այս իշխանությունների համար որևէ օրենք, օրենսգիրք, Սահմանադրություն, անկախության հռչակագիր նշանակություն ունի՞, ոչ: Դրա համար պետք է զարթնենք թմբիրից»,-ասաց պատգամավորը:

Նա նշեց՝ տեսնում է, որ շատերն արդեն իրենց գործողությունները ցուցաբերում են և շատ կարևոր քննարկումներ են ունենում:

«Այս հարցում մենք բոլորս պետք է ունենանք կոնսենսուս, որովհետև այլ տարբերակ չկա: Բազմից հղում տալով Սահմանադրությանը, ասում ենք՝ ժողովուրդ ջան, այս հարցը սխալ է, այսպես չպետք է անել, լսու՞մ են, ոչ, խախտումներ անու՞մ են, միանշանակ»,-ասաց Արամ Վարդևանյանը:

Նրա խոսքով՝ պետք է միասնական լինել, միավորվել և կանխել թուրքացման և Արցախի հայաթափման պրոցեսները. «Այստեղ այլ տարբերակ չկա, որովհետև այդ խաղաղության դարաշրջանը թուրքիայի և Ադրբեջանի երազանքն է»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել