Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հանձնարարությամբ Արաբկիրի Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում կատարվում են երթևեկության 5-րդ գոտու բացման, կանաչապատ հատվածի խոտածածկի տեղափոխման աշխատանքներ։
Այս մասին հայտնում են վարչական շրջանի աշխատակազմից։
«Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Արսեն Սաֆարյանի հետ միասին, տեղում ծանոթացել են գործընթացին և մանրամասներ քննարկել:
Անշուշտ, նման բարեփոխումների շնորհիվ ուղևորահոսքը կանգ չի առնի և հնարավոր կլինի խուսափել ճանապարհային խցանումներից»,-ասված է հաղորդագրության մեջ: