Կոչով դիմել եմ զոհվածների ծնողներին, այսօր կմիանան․ Գեղամ Նազարյանը՝ հացադուլի, պայքարի մասին

Ազատության հրապարակում հազադուլ հայտարարած Արթուր Ավագյանին և Նվեր Կիրակոսյանին է այցելել նաև Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

«Տղաները մի շատ կարևոր խնդիր են դրել իրենց առջև՝ համախմբել երիտասարդությանը, թմբիրից դուրս բերել երիտասարդությանը: Ես իրենց հորդորեցի՝ ժամ առաջ դուրս գալ հացադուլից, պայքարի այլ՝ ավելի ակտիվ միջոցներ ընտրել: Երիտասարդներին դիմում եմ, որ այսօր լինեն Ազատության հրապարակում: Կոչով դիմել եմ և շատ ծնողներ միացել են ինձ, այսօր երեկոյան հերոս նահատակ տղաների ծնողները պետք է գան ու կանգնեն Արթուրի և Նվերի կողքին, որից հետո, հուսով եմ, իրենք դուրս կգան հացադուլից»,-նշեց պատգամավորը:

Գեղամ Նազարյանն անդրադարձավ նաև Ազատության հրապարակում անժամկետ նստացույց սկսած Արթուր Վանեցյանի և թիմակիցների գործողություններին:

«Մինչև Արթուր Վանեցյանի նստացույցը բոլորը մեզ ասում էին՝ Ազգային ժողովում խոսելով չի, դրոշ տնկելով չի, ինչու փողոց դուրս չեք գալիս, բա հիմա իրենք ու՞ր են, ասողներն էլի են ասելու, չեկողներն էլի լիքը պատճառներ են գտնելու: Եկել է այն կրիտիկական պահը, որ էլ ետ գնալու, նահանջելու տեղ չունենք»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ապրիլի 17-ին Ազատության հրապարակում հայտարարեց անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին՝ քաղաքացիներին հրավիրելով հրապարակ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել