Երևանի բնակիչը Արցախի երեխաներին օգնություն տրամադրելու պատրվակով գումարներ է հափշտակել

Ապրիլի 20-ին ԱՀ ոստիկանության Տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչության օպերատիվ տեղեկությունների համաձայն, Երևան քաղաքի բնակիչ Ա.Ա.-ն (ծնված 1991թ.) 2021թ. դեկտեմբեր ամսվա ընթացքում «Facebook» սոցիալական ցանցի միջոցով, ներկայանալով որպես «Արցախի երեխաներին օգնություն տրամադրելու բարեգործական ընկերության» աշխատակից, խաբեությամբ, ի սկզբանե նպատակ չունենալով կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները, վստահությունը չարաշահելու եղանակով և ուրիշի գույքը հափշտակելու միասնական դիտավորությամբ, օգնություններ առաքելու պատրվակով գումարներ է հափշտակել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Ա.Ա.-ից (ծնված 1980թ.)՝ 7600 դրամ, Դ.Ա.-ից (ծնված 1986թ.)՝ 15000 դրամ, Ա.Հ.-ից (ծնված 1978թ.)՝ 7600 դրամ և Պ.Ղ.-ից (ծնված 1982թ.)՝ 7600 դրամ՝ ընդհանուր 37800 դրամ գումար։ Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ-ից։

Նշված եղանակով գումարները փոխանցելուց հետո այն հափշտակվել է Ա.Ա.-ի կողմից՝ ինչի արդյունքում վերջիններիս պատճառվել է զգալի չափերի հասնող գույքային վնաս։

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել