Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 20-ին որոշումներ է ստորագրել մի քանի պաշտոնյաների գործուղումների վերաբերյալ։ Դրանցում ասվում է․
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանին 2022 թվականի ապրիլի 26-ից 28-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Մայնի Ֆրանկֆուրտ)` «Գերմանահայկական հիմնադրամ» ծրագրի կառավարման գրասենյակի (ԾԿԳ) դիտորդ խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Հայրապետյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Մայնի Ֆրանկֆուրտ) գործուղման բոլոր ծախսերը (ճանապարհածախս, օրապահիկ և գիշերավարձ) հոգում է «Գերմանահայկական հիմնադրամ» ԾԿԳ-ն:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արմեն Հայրապետյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը»:
——
«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանին 2022 թվականի մայիսի 4-6-ը գործուղել Իսպանիայի Թագավորություն (Բարսելոնա)՝ Միացյալ ազգերի եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Պետություն-մասնավոր գործընկերություն» խորագրով աշխատանքային խմբի 6-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով։
2. Անի Իսպիրյանի՝ Իսպանիայի Թագավորություն (Բարսելոնա)՝ գործուղման ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով՝ արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Անի Իսպիրյանի՝ Իսպանիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը»։
——
« Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանին 2022 թվականի մայիսի 30-ից մինչև հունիսի 3-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Լայպցիգ)` Ջրանցքների համաշխարհային համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Վահագն Գևորգյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Լայպցիգ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վահագն Գևորգյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը»: