Կորոնավիրուսի 6 նոր դեպք է հաստատվել

Հայաստանում ապրիլի 20-ին կատարվել է 3287 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 14 հիվանդ, մահվան դեպք չի արձանագրվել։

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում ապրիլի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 805դեպք, որոնցից 410 517առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1984 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8622 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1682 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 304 կորոնավիրուսով հիվանդ։ Ընդհանուր կատարվել է 3 026 628 թեստավորում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել