Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե միջազգային հանրությունը մեզնից պահանջում է Արցախի հարցում նշաձող իջեցնել:
Բա այդ նույն նույն միջազգային հանրությունը չէ՞ր, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ստիպում էր Ալիևին փակ դռների ետևում ճանաչել Արցախի անկախությունը, ու Ալիևը բողոքում էր՝ ի լուր աշխարհի: Այդ ի՞նչ փոխվեց Նիկոլ Փաշինյանի գալով, որ պահանջում են նշաձողի իջեցում: Կարող ենք հետեւություն անել, որ հենց Փաշինյանն է պատրաստակամություն հայտնել նշաձող իջեցնելու:
Կամ էլ պետք է հրապարակել, թե ով կամ ովքեր են մեզանից նշաձողի իջեցում պահանջում»,- գրել է նա: