Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ռուսաստանի և Հայաստանի միջև երեկվա պայմանավորվածությունները կարևոր են աշխարհաքաղաքական տեսանկյունից, քանի որ ամրապնդվում են ռուս-հայկական եղբայրական հարաբերությունները։ Սա շատ կարևոր է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման տեսանկյունից։ Որքան ամուր լինեն հայ-ռուսական եղբայրական հարաբերությունները, այնքան հուսալի կլինի և Հայաստանի, և Արցախի ապագան:
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը չի կարող տեղի ունենալ Արցախի հաշվին։ Արցախի ճանաչումը Ադրբեջանի կազմում աղետի կհանգեցնի ոչ միայն Արցախի, այլև ողջ հայոց պետականության համար։ Եվ թող ոչ ոք չմտածի, որ առանց Արցախի Հայաստանն ապագա ունի։ Նման բան չի լինի։ Իրադարձությունների նման զարգացման դեպքում Հայաստանին միայն մեկ ապագա է սպասվում՝ կործանում։
Բացի այդ, նման իրադարձությունների նման զարգացումը արմատապես կփոխի աշխարհաքաղաքական լանդշաֆտը տարածաշրջանում։ Այն երկրները, որոնց համար նման իրավիճակը մահացու վտանգ կստեղծի, ձեռքերը ծալած չեն նստի և պարզապես հետևեն, թե ինչպես են Թուրքիան և Ադրբեջանը կլանում ողջ տարածաշրջանը։
Եթե Բաքուն և Անկարան հասնեն իրենց նպատակներին Հարավային Կովկասում, ապա հիմք կդրվի նոր Օսմանյան կայսրության վերականգնման համար։ Սա բոլորի համար պարզ է։
Ակնհայտ է, թե ով է սրանում շահագրգռված, և ով շահագրգռված չէ։ Հետևաբար, դա այնքան էլ հեշտ չէ, ամենուր «կարմիր գծեր» են անցնում»,- գրել է նա։