վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց ՌԴ կառավարության տուն հանդիպելու ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։
Ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ի թղթակիցը, ընդլայնված կազմով հանդիպմանը հայկական կողմից մասնակցում են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը։
Նիկոլ Փաշինյանը Միխայիլ Միշուստինի հետ նաև առանձնազրույց կունենա։