Հրաշքով են փրկվել թե՛ մայրը, թե՛ նորածինը․ «Գրիգոր Նարեկացի» ԲԿ

«Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ից հայտնում են, որ փրկել են փայծաղի պատռվածքով հղի կնոջ և նորածնի կյանքը։

«Սա այն բացառիկ դեպքերից է, երբ կարող ենք փաստել, որ հրաշքով են փրկվել թե՛ մայրը, թե՛ նորածինը։ Ծննդկանը տեղափոխել էր «Գրիգոր Նարեկացի» ԲԿ` փայծաղի պատռվածքով և ներքին արյունահոսությամբ։

«Գրիգոր Նարեկացի» ԲԿ ընդհանուր վիրաբույժ Արտակ Հովակիմյանի գլխավորությամբ, պրոֆեսիոնալ թիմային աշխատանքի շնորհիվ, շտապ կարգով ծննդկանը վիրահատվել է և հնարավոր է եղել կանխել կյանքին սպառնացող վտանգը։

Չնայած առկա լուրջ խնդրին և կյանքին սպառնացող վտանգին ծննդկանը ցանկացել է իր ուժերով լույս աշխարհ բերել փոքրիկին։

Սակայն «Գրիգոր Նարեկացի» ԲԿ մանակաբարձական բաժանմունքի ղեկավար, մանկաբարձ-գինեկոլոգ Արման Մարգարյանի որոշմամբ իրականացվել է կեսարյան հատում` հղիության հասուն փուլում, չվտանգելով թե՛ մայրիկի, և թե՛ փոքրիկի կյանքը։

Ծնվել է առողջ փոքրիկ` 3կգ 800 գ քաշով, 51 սմ հասակով Սոֆին։

Մայրիկն ու հրաշք Սոֆին արդեն տանն են։

Նորաթուխ մայրիկն իր երախտագիտությունն է հայտնել իրեն երկրորդ կյանք պարգևած վիրաբույժ Արտակ Հովակիմյանին, մանկաբարձ֊գինեկոլոգ Արման Մարգարյանին և «Գրիգոր Նարեկացի» ԲԿ ողջ անձնակազմին։

Կրկին շնորհավորում ենք երջանիկ ընտանիքին և մաղթում բազում լուսավոր օրեր»,-նշվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել