Նվեր Կիրակոսյանը հայտնում է, թե երբ կդադարեցնեն հացադուլը

Կդադարեցնենք հացադուլը, երբ Ազատության հրապարակում, մեր կողքին հազարավոր երիտասարդների տեսնենք․ հայտնում է Նվեր Կիրակոսյանը, ով Ազատության հրապարակում իրականացնում է հացադուլ:

Նա հանդես եկավ հայտարարությամբ:

«Մարդիկ են գալիս, ովքեր ցանկություն են հայտնում միանալ մեզ և հացադուլ իրականացնել: Մենք ամեն կերպ հորդորում ենք, խնդրում ենք և բացատրում ենք, որպեսզի զերծ մնան այդ քայլից՝ բացատրելով տրամաբանությունը: Բազմիցս նշել ենք և ևս մեկ անգամ ցանկանում ենք նշել, որ այն գործողությունները, որոնք իրականացնում ենք՝ ազդանշան է և սա տալիս ենք մենք երկուսս այս պահին և դրա անհրաժեշտությունը չկա, կդառնա ինքնանպատակ, եթե մարդիկ միանան մեզ հացադուլի ֆորմատով:

Խնդրում ենք և հորդորում ենք մարդկանց, որպեսզի այլ ֆորմատով միանան մեզ՝ կլինի դա նստացույց կամ մեր հանրային քննարկումներին միանալը, գալ, մեզ հետ կարծիքներ փոխանակել:

Իմ և Արթուր Ավագյանի հացադուլն ապակուսակցական, վերանձնային տիրույթում է: Պատկերացրեք, որ մենք Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի մարմնավորումն ենք: Մենք ապակուսակցական ենք և ապաքաղաքական:

Մենք տեսել ենք անհրաժեշտությունը, որ եկել է պահը՝ գաղափարի, մտահոգության շուրջ պետք է կանգնել վերանձերից, որովհետև մենք նույն հաջողությամբ կարող էինք այս ամենը կազմակերպել, օրինակ՝ Մատենադարանում, որպեսզի չասոցացվեինք, որևիցե ուժի հետ: Մենք հասկանում ենք, որ փորձեր են կատարվում մեզ ասոցացնել ուժերի, անձանց հետ, բայց համարձակությունը նրանում է, որ մենք պատրաստ էինք մտնել դրա տակ, որպեսզի հասարակությանը ցույց տանք, որ այստեղ, ոչ թե անձերի ասոցիացիա կա, այլ կա գաղափարի ու մոտեցման շուրջ նույնականություն:

Եկել է պահը, որ մենք գանք այն քաղաքացիական հասունությանը, որ երբ հարցն առնչվում է կենսական շահերին, բացարձակ արժեքների, ապա այստեղ պետք է կանգնել անձից վեր, որովհետև անձը պատմական կտրվածքում ֆիգուր է, որովհետև էական է ազգը և այդ ազգի հոգեբանությունը:

Մեր ակցիայի նպատակը հետևյալն է՝ մեր թիրախը հասարակության երիտասարդական շերտն է՝ անկախության սերունդը, այն մարդիկ, ովքեր իրենց ծնված օրվանից տեսել են միայն անկախություն:

Մենք դիմում ենք նաև անկախության մարդկանց, որոնց համար դա արժեք է:

Հացադուլի միջոցով փորձում ենք հասկանալ, կա այն հասարակությունը, որ կարող է հասկանալ պահի լրջությունը և գալ և որոշել, ինչ է պետք անել և որն է իր հանձնառությունը: Հանձնառությունը գալիս է ներսից, քո անկեղծ մղումներից:

Խնդրելով՝ պահանջում եմ՝ ամեն մեկդ ձեր բաժինը չփորձեք տարալուծել ընդհանուրի մեջ: Ինչքան շատ դուք գաք, այնքան մեծ է հավանականությունը, որ մենք դուրս կգանք հացադուլից»,-ասաց

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել