Արդեն դրական ազդակներ ենք ստանում. հացադուլի մեջ գտնվող Արթուր Ավագյան

Արդեն 3-րդ օրն է Ազատության հրապարակում հացադուլ են անում 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը։ Լրագրողների հետ զրույցում երիտասարդները նշեցին, որ իրենց լավ են զգում։ Արթուր Ավագյանի խոսքով, իրենք արդեն դրական ազդակներ են ստանում։

«Զրուցեցինք Արցախի ներկայացուցչի հետ և Արցախի ՄԻՊ արձագանքը զուգորդելով՝ մեր հարգանքն իրենց ուշադրությանն ու իրենց հորդորին։ Ասացինք, որ շատ կարևոր է իրենց անդրադարձն այս ամեն ինչին, ասացինք՝ ինչ նպատակ հետապնդող քայլ, որ սա բովանդակում է իր մեջ, դրական ազդակներ կան։ Կան երիտասարդներ, ովքեր գալիս են ու ասում են՝ եկել ենք, ինչ անենք։ Ասում ենք ամեն օր, այսօր, օրինակ, 19։30 –ին հավաքվեն այստեղ, ունենում ենք հանրային քննարկում՝ հասկանալու, կա՞ որոշիչ հատվածը, որ պատրաստ է հանձնառություն վերցնի ու պրոցեսն այլ ձև տանի»,- ասաց նա։

Արթուրի խոսքով՝ իրենք կարևորում են այն, որ գալիս են մարդիկ, ովքեր մինչ այս չէին ուզում որևէ ակցիայի մասնակից հետ նույնականանալ․ «Գալիս են գաղափարի համար։ Այն մոտեցումը, որ առաջ ենք քաշում, բավականին պարզ է, երիտասարդներին գրավում ու գալիս են։ Մինչ այս տատանվող երիտասարդները գալիս են այստեղ ու փորձում են հասկանալ՝ ինչ կարելի է անել»։

Նվեր Կիրակոսյանն ասաց, որ բոլորին միասին համախմբելու համար գաղափարական, քաղաքական և քաղաքացիական հասանություն է պակասում։ Երեկ իրենց այցելել է ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչը․ «Մենք ասացինք, որ դեռ չենք դիմել ոստիկանությանը ծածկ տեղադրելու համար, որովհետև դրա անհրաժեշտությունը չէինք զգում։ Ասել ենք՝ պատրաստվում ենք դիմել, եթե դիմենք ու թույլ չտրվի, թողել են տվյալներ հետադարձ կապի համար»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել