Գործարկվելու են համայնքներում առկա շչակները

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 21-ին` ժամը 10:00-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունը Աղձք (Ձորափ) համայնքում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։

Ապրիլի 21-ին՝ ժամը 13:00-ին, Արագածոտնի մարզի Օրգով համայնքում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժանք:

Ապրիլի 21-ին՝ ժամը 11:00-ին, Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Երասխահուն բնակավայրում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն:

Գործարկվելու են համայնքներում առկա շչակները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել