2022թ․-ի մարտը մինչ այժմ դիտված Երկրի ամենատաք հինգերորդ մարտն է: Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:
Անտարկտիկական ծովային սառույցի ծածկույթը կրճատվել է մինչև ռեկորդային ցածր մակարդակ։
Համաձայն NOAA-ի Շրջակա միջավայրի տեղեկատվության ազգային կենտրոնի գիտնականնների՝ այս տարվա մարտը աշխարհում հինգերորդ ամենատաքն է 1880թ․-ից ի վեր։
2022թ․ մարտ
Մարտ ամսվա ցամաքի և օվկիանոսի մակերևույթի գլոբալ միջին ջերմաստիճանը 0.95°C ով բարձր է եղել 20-րդ դարի միջինից (12.7°C)։
Տարածաշրջանային տեսանկյունից՝ Օվկիանիան գրանցել է իր չորրորդ ամենատաք մարտը, մինչդեռ Ասիան՝ իններորդ ամենատաքը։ Հյուսիսային Ամերիկայում, Հարավային Ամերիկայում, Եվրոպայում և Աֆրիկայում մարտ ամսվա ջերմաստիճանը միջինից բարձր է եղել։
2022թ. հունվար-մարտ
2022թ․-ի սկզբից մինչ այժմ ցամաքի և օվկիանոսի մակերևույթի գլոբալ ջերմաստիճանի միջինը կազմել է 0.88°C, ինչի շնորհիվ այն դարձել է մինչ այժմ գրանցված հինգերորդ ամենատաք տարին։
Ասիայում գրանցվել է նաև տարեկան հինգերորդ ամենատաք ջերմաստիճանը, մինչդեռ Հարավային Ամերիկայում, Եվրոպայում, Կարիբյան տարածաշրջանում և Օվկիանիայում հունվարից մարտ ամիսներին դիտված ջերմաստիճանը դասվել է թվով 20-րդ ամենաբարձրերի շարքին դիտարկումների ողջ պատմության ընթացքում։ Աֆրիկան և Հյուսիսային Ամերիկան նույնպես միջինից ավելի տաք են եղել, բայց եղել են ամենացուրտը համապատասխանբար 2012 և 2014թթ․-ին։
•Գլոբալ միջին ջերմաստիճան
Մակերևույթային գլոբալ միջին ջերմաստիճանը 2022թ․ մարտին եղել է հինգերորդ ամենատաքը սկսած 1880թ․-ից, երբ սկսվել են գլոբալ ուսումնասիրությունները։
•Արկտիկական ծովային սառույցի ծավալը
Արկտիկական ծովային սառույցի ծավալը նվազել է 5,4%-ով 1981-2010թթ․ընթացքում, և եղել է իններորդ ամենափոքրը չափերով՝ ուսումնասիրությունների պատմության սկզբից։
•Հյուսիսային Ամերիկա
Թեև մայրցամաքի մեծ մասում մարտ ամսվա ջերմաստիճանն ավելի տաք է քան միջինը, Հյուսիսային Ամերիկայի կենտրոնական մասերում ջերմաստիճանը միջինից ավելի սառն է եղել։
•Եվրոպա
Մարտը միջինից ավելի չոր էր Եվրոպայի մեծ մասում, բացառությամբ Պիրենեյան թերակղզու, որն ուներ միջինից ավելի խոնավ պայմաններ։ Ընդհանուր առմամբ Իսպանիայում մարտ ամսվա տեղումները եղել են նորմայից երկու անգամ ավելի։
•Ասիա
Մարտ ամսին ռեկորդային տաք ջերմաստիճան դիտարկվել է Հարավային Ասիայի մեծ մասում։ Միջինում Ասիայում մարտը եղել է իններորդ տաք ամիսը դիտարկումների պատմության ընթացքում։
•ԱՄՆ հարակից շրջաններ
Մի քանի եղանակային բռնկումներ մարտ ամսվա ընթացքում ուժեղ և վնասարար տորնադոներ են առաջացրել։
•Հարավային Ամերիկա
Չնայած միջինից ավելի տաք ամսին, մարտ ամսվա ջերմաստիճանային շեղումները եղել են չնչին՝ 2014թ․-ի մարտից։
•Աֆրիկա
Ընդհանուր առմամբ մարտը Աֆրիկայում միջինից տաք էր։ Սակայն շեղումը չնչին էր սկսած 2015թ․-ի մարտից։
•Գոմբե ցիկլոն
Գոմբեն համարժեք էր 3-րդ կարգի փոթորկի Սաֆֆիր-Սիմփսոնի սանդղակով, երբ այն 2022թ․-ի մարտի 11-ին հայտնվեց Մոզամբիկի հյուսիսում։ Ցիկլոնը տարածաշրջան է բերել ավերիչ քամիներ և հորդառատ անձրևներ։
•Համաշխարհային ցիկլոնի ակտիվություն
2022թ․-ի մարտին ամբողջ մոլորակում դիտվել է ցիկլոնների միջինից բարձր ակտիվություն, ընդհանուր առմամբ դիտվել է ինը փոթորիկ։
•Ավստրալիա
Ավստրալիայում հինգերորդ ամենատաք մարտն էր դիտարկումների ողջ պատմության ընթացքում։
•Նոր-Զելանդիա
2022թ․-ի մարտը Նոր-Զելանդիայում թվով ութերորդ ամենատաք մարտն էր, դիտարկումների ողջ պատմության ընթացքում։
•Անտարկտիկական ծովային սառույցի ծավալը
Անտարկտիկական ծովային սառույցի ծավալը 2022թ․-ի մարտի համար եղել է ռեկորդային ցածր՝ միջինից 30%-ով ցածր։ Միայն 2017թ․-ի մարտն ուներ ավելի փոքր ծավալ։
•Անտարկտիկա
Մարտի կեսերին անսովոր տաք ջերմաստիճանը ազդել է Անտարկտիդայի որոշ հատվածների վրա, մի քանի վայրերում մարտին ջերմաստիճանային նոր ռեկորդներ են սահմանվել։