Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Twitter-ի իր էջում գրել է.
«Հեռախոսազրույց եմ ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ շարունակելու համար Բրյուսելում վերջերս ունեցած քննարկումները: Լիովին աջակցում եմ Հարավային Կովկասում խաղաղությանը, կայունությանը և անվտանգությանը նպաստելուն ուղղված նրա և բոլորի ջանքերին»,- գրել է Միշելը: