Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 19-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 14 նոր դեպք, իրականացվել է 3332 թեստավորում: Առողջացել է 27 քաղաքացի, մահվան դեպք չի արձանագրվել:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 784 դեպք, որոնցից 410 485-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1995 բուժառու:
Ընդհանուր մահվան դեպքերը 8622 է:
Ընդհանուր կատարվել է 3 020 875 թեստավորում: