Ոստիկաններն անհասկանալի կերպով եկան ու հարձակվեցին մեր վրա. Արթուր Վանեցյան

«Մենք պետք է այստեղ տեղադրեինք վրաններ, ոստիկաններն անհասկանալի կերպով եկան ու հարձակվեցին մեր վրա։ Ազատության հրապարակում ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպից հետո լրագրողներին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության և Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը․ «Մեր վրանները, մեր տղային, ոնց որ ոստիկանությունն առևանգել է, գողացել է։ Հեսա գտնենք ու հասկանանք»։

Լրագրողի դիտարկմանը՝ մեծ թվով ոստիկաններ են կենտրոնացած, ուժ էին փորձում կիրառել, Ա. Վանեցյանն ասաց.

«Հա, անկեղծ ասած։ Ոչինչ, դա լավ է, այսինքն մենք ճիշտ ճանապարհի վրա ենք։ Բոլորին հավաստիացնում եմ, որ սկսել ենք այսօր պայքարել, չենք գնալու տուն, չենք ավարտելու, անպայման մնալու ենք այստեղ և մեր նպատակն իրագործելու ենք, իսկ մեր նպատակը մեկն՝ մեր երկիրը, Արցախն ու Հայաստանը բերել մի իրավիճակի, երբ ապահոված է Արցախի և Հայաստանի անվտանգությունը, պետություն լինելը, առհասարակ հայի և հայկականության պահպանության հարցը մենք պետք է լուծենք»։

Նա նշեց, որ գործողությունները լինելու են շարունակական, իսկ այսօր ամեն ինչ անելու են վրաններ տեղադրելու համար։

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանն էր ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ոստիկանությունը ուժ կիրառելով ձերբակալել է Ազատության հրապարակում խաղաղ ակցիա իրականացնող 5 անձանց:

Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում հայտարարեց անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին, քաղաքացիներին հրավիրեց հրապարակ։

Ազատության հրապարակում այս պահին բազմաթիվ քաղաքացիներ, քաղաքական, հասարակական գործիչներ, փորձագետներ են հավաքվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել