Ես ո՛չ թուրքերին եմ հավատում, ո՛չ էլ ադրբեջանցիներին. Տիգրան Արզաքանցյանը միացել է Արթուր Վանեցյանի նախաձեռնած պայքարին

Ես ո՛չ թուրքերին եմ հավատում, ո՛չ էլ ադրբեջանցիներին և կարծում եմ, որ իրենց հետ խաղաղություն կնքելն անիմաստ է: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ուժը Հայրենյաց» Կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը, որը հետևել էր Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության և «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կոչին և եկել Ազատության հրապարակ:

«Իրենք ոչ մի ձև իրենց ճիշտ չեն պահել՝ քաղաքական բոլոր հանդիպումներից հետո: Ճիշտ է Փաշինյանն աշխատում է, որ տանի խաղաղության, բայց ինձ թվում է, որ սխալ է նման որոշում կայացնելը: Դրանք խաբող են, թուրք են, եկեք դա չմոռանանք: Հիմա մենք պետք է ներսում ուժեղաղանք և իրար լեզու հասկանանք: Եթե պետք է բոլոր կուսակցության ղեկավարներով Փաշինյանենց խմբի հետ կհանդիպենք: Պետք է բլորով նստենք կլոր սեղանի շուրջ, բարձրացնենք խնդիրները, որ ճիշտ ուղղությամբ տանենք: Մեր բոլորի կարծիքը պետք է անպայման հարցվի և ողջ ճանապարհային քարտեզը պետք է դրվի մեր առաջ, որպեսզի մենք կարողանանք հարցին ճիշտ լուծում տալ: Այսքան տարի մենք տանջվել ենք, որ կարողանանք ունենալ ազատ, անկախ Հայաստան, ազատ աշխարհ, ազատ Արցախ»,- ասաց նա:

Ինչպես ավելի վաղ  հայտնել էինք, այսօր՝ ապրիլի 17-ին, Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության և «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով, կոչ է արել քաղաքացիներին գնալ այնտեղ ու պայքարել՝ հանուն Հայաստանի և Արցախի փրկության:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել