Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության և «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը քաղաքական ակցիա է սկսել Ազատության հրապարակում՝ կոչ անելով քաղաքացիներին գալ այնտեղ և պայքարել:
«Այս իշխանություններն արդեն համակերպվել են Արցախի կորստի հետ և պատրաստ են այն ամբողջությամբ հանձնել թշնամուն: Արդեն հասնում են մի հանգրվանի, երբ մենք խնդիր ունենք նաև Հայաստանի անվտանգության հետ: Հասել ենք այն բանին, որ մեր նահատակված զինվորների տված կյանքը անիմաստ է եղել և նրանք անիմաստ են պայքարել:
Ես եկել եմ Ազատության հրապարակ և չեմ պատրաստվում այլևս տուն վերադառնալ: Հարգելի հայրենակիցներ, ես լինելու եմ այստեղ և այլ տեղ չեմ գնալու, խնդրում եմ եկեք Ազատության հրապարակ, եկեք միասին համախմբվենք, հզորանանք, ուժեղանանք և պայքարենք հանուն Հայաստանի, հանուն Արցախի և հանուն հայ լինելու»,- ասել է նա ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ: