Նախկին ՄԻՊ, «Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՔՊ-ականների հակահայ քաղաքականության դրսևորումներից մեկն էլ այն է, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ կանոնավոր աշխատող դավանորդներիս կամաց-կամաց զրկեցին տաղավար 5 տոներին հաջորդող օրը գերեզմաններ այցելելու հնարավորությունից (Սուրբ Ծնունդ, Սուրբ Զատիկ, Վարդավառ, Վերափոխում, Խաչվերաց): Այդ պատճառով շատերը ստիպված են հենց տոնական օրով այցելել իրենց ննջեցյալներին, ինչը հակասում է մեր Եկեղեցու ավանդույթին ու կանոնական իրավունքին։
Այնուհանդերձ տեղեկացնեմ, որ ըստ աշխատանքային օրենսգրքի՝ աշխատողի պահանջով գործատուն պարտավոր է նրան չվճարվող արձակուրդ տրամադրել՝ ի թիվս այլոց, «կրոնական տոները կամ հիշատակի օրերը նշելու համար՝ ոչ ավել, քան տարեկան 4 օր» (հոդվ. 176/1/5)»,- գրել է նա: