Գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք. ԱՆ

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 17-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք, իրականացվել է 2221 թեստավորում: Առողջացել է 14 քաղաքացի, մահվան դեպքեր չկան:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422762 դեպք, որոնցից 410448-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2012 բուժառու:

Ընդհանուր կատարվել է 3015864 թեստավորում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել