Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի ՊԲ-ի տարածած տեսանյութից։
Գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանը ներկայացրել է շփման գծում օպերատիվ-մարտավարական իրավիճակի վերաբերյալ զեկույց։
Արայիկ Հարությունյանը նշել է, որ պաշտպանական բոլոր ծրագրերը պետք է համադրված լինեն Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի գործառույթների հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։