ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով է պարգևատրվել ՌԴ Սոչիի քաղաքային դումայի պատգամավորը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ապրիլի 14-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով և Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարգեւներով պարգեւատրման կարգը և պարգևների նկարագրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-045-Լ որոշման 1-ին կետով հաստատված 3-րդ հավելվածով՝ կարգադրում եմ.

1. Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առթիվ՝ հայ-ռուսական միջխորհրդարանական բարեկամական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Ռուսաստանի Դաշնության Սոչիի քաղաքային դումայի պատգամավոր Սոս ՄԱՐՏԻՐԱՍՅԱՆԻՆ պարգեւատրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել