Երիտասարդները կեղծ փողով բենզալցակայանից 30 լիտր բենզին են գնել

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունից Աշտարակի բաժնում նյութեր են ստացվել, որ մայիսի 20-ին, ժամը 04.45-ին, Աշտարակ քաղաքում գործող բենզալցակայանի աշխատակցին «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը 30 լիտր բենզինի համար վճարել են կեղծ 5000 ՌԴ ռուբլի և նրանից ստացել 45.000 դրամ մնացորդ, իսկ հետո երբ աշխատակիցը փորձել է 5000 ՌԴ ռուբլին բանկում փոխանակել՝ նրան տեղեկացրել են, որ թղթադրամը կեղծ է:

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված ավտոմեքենայի վարորդը 1987 թ. ծնված Արթուր Շ.-ն է, իսկ ուղևորը` 1989 թ. ծնված Արմեն Հ.-ն:

Նյութերի նախապատրաստման ընթացքում ստացվել է փորձագետի եզրակացությունն այն մասին, որ տվյալ թղթադրամը չի համապատասխանում ՌԴ 5000 ռուբլի անվանական արժեքով թղթադրամի պաշտպանական հատկանիշներին:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ նախապատրաստված նյութերն ուղարկվել են Արագածոտնի մարզի դատախազություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել