Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման մրցույթի շրջանակներում Հայաստան էր ժամանել հայտնի ռուս քանդակագործ, ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Սալավատ Շչերբակովը:
«Մեր հարգարժան հյուրը Մոսկվայից եկել է և ուզում է մասնակցել` իր խորհուրդը, իր առաջարկը լսելով, Հայաստանը, Ռուսաստանը, որ մենք բարեկամ երկրներ ենք, մեր ժողովուրդները բարեկամական դարերով կապի մեջ են եղել, իրար հետ համագործակցել են, աշխատել են, որ այդ հարաբերությունը, ասում է՝ դա էլ փորձելու կարիք չկա, դա պետք է ամրապնդենք, զարգացնենք, ուժեղացնենք: Ես շատ շնորհակալ եմ, որ այսօր այստեղ են, եկել են ասելու, ներկայացնելու, առաջարկ անելու»,-ասաց Գագիկ Ծառուկյանը: