Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում ապրիլի 15-ի ցերեկը, 16-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ապրիլի 20-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վրկ արագությամբ:
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 15-ի ցերեկը, 16-ի գիշերը, 17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ապրիլի 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև:
Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ, ապրիլի 20-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-19-ին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։