Ռուսաստանը կուժեղացնի հրթիռային հարվածները Կիևի վրա. ՌԴ ՊՆ

Ռուսաստանն իր տարածքում Ուկրաինայի անվտանգության ուժերի սադրանքներին կպատասխանի նոր հրթիռային հարվածներով՝ թիրախավորելով Կիևը, հայտարարել է ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ Տեղեկանում ենք РИА Новости-ից:

«Կիևում թիրախների դեմ հրթիռային հարվածների քանակն ու մասշտաբը կավելանան՝ ի պատասխան Կիևի ազգայնական վարչակարգի՝ Ռուսաստանի տարածքում ահաբեկչական բնույթի ցանկացած հարձակումների կամ դիվերսիայի»,- ասել է նա։

Նշվում է, որ այս գիշեր «Կալիբր» ծովային հրթիռը հարվածել է Ուկրաինայի մայրաքաղաքի ծայրամասում գտնվող  մեքենաշինական գործարանին։ Հարվածի հետևանքով ոչնչացվել են զենիթահրթիռային համակարգերի արտադրության և վերանորոգման խանութները։ Ընդհանուր առմամբ տարբեր շրջաններում 13 ռազմական օբյեկտ է խոցվել։

_____

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել