Թուրքիան ջանքեր է գործադրում Պուտինի և Զելենսկու հանդիպումը կազմակերպելու համար. Չավուշօղլու

Թուրքիան բանակցություններ է վարում Ուկրաինայում հակամարտող կողմերի հետ և ջանքեր է գործադրում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը կազմակերպելու համար, հինգշաբթի ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Տեղեկանում ենք ТАСС լրատվական գործակալությունից:

«Մենք բանակցում ենք կողմերի հետ և ջանքեր ենք գործադրում հանդիպում կազմակերպելու համար: Վերջերս, Բուչայի դեպքերից հետո, կողմերը միմյանց դատապարտող բազմաթիվ հայտարարություններ արեցին: Դա ազդեց բանակցային գործընթացի վրա: Մենք շարունակում ենք խոսել կողմերի հետ»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ նման հանդիպման անցկացումը կախված է ՌԴ ղեկավարի համաձայնությունից։

Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան կարծում է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը վկայում է աշխարհում նոր սառը պատերազմի մասին։

«Թուրքիան հետևում է միջազգային իրավունքին, մենք հավասարակշռված քաղաքականություն ենք վարելու, եթե ՄԱԿ-ը հաստատի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, Թուրքիան ստիպված կլինի հետևել դրանց», – ասել է Չավուշօղլուն։

Նրա խոսքով, Թուրքիան կարծում է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի և Ռուսաստանի Դաշնության դեմ կիրառվող պատժամիջոցների հետևանքները դեռ երկար ժամանակ կզգացվեն։

Չավուշօղլուն նաև ասել է, որ Էրդողանը մոտ ապագայում ակնկալում է հեռախոսազրույցներ ունենալ Պուտինի հետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել