«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վերատեղադրված գազատարը գործող գազատարի հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 14-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սարյան, Ֆրիկի, Կոնդի, Սիմեոն Երևանցու (Չկալովի) փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: