Ադրբեջանական զինված ուժերի կողմից Փառուխում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով Լեռնային Ղարաբաղի մեկ զինծառայող վիրավորվել է, միջադեպը լուծվել է, ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։ Այս մասին տեղեկանում ենք «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունից։
«Վերջին 24 ժամվա ընթացքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Փառուխ բնակավայրի տարածքում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք։ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի մեկ զինծառայող վիրավորվել է։ Խաղաղապահ հրամանատարական կոնտինգենտը երկու կողմերի ներկայացուցիչների հետ համագործակցելով՝ միջադեպը հանգուցալուծվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։