Գորիսում կստեղծվի խորհուրդ. քննարկվել են մի շարք հարցեր

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազտների առաջարկությամբ և մասնակցությամբ Գորիսում կստեղծվի խորհուրդ: Այս մասին տեղեկանում ենք Գորիսի համայնքապետարանից:

Համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ հանդիպմանը զոհվածների հարազատները քննարկել են խորհրդի գործունեությանն ուղղված մի շարք հարցեր:

Զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված հարցերը գտնվում են համայնքապետարանի ուշադրության կենտրոնում, սակայն միշտ չէ որ հնարավոր է լինում ամբողջովին գնահատել ընտանիքների կարիքները, մտահոգող հարցերը:

Զոհված զինծառայողների հարազատները՝ Գորիս, Տեղ, Տաթև համայնքներից, հանդիպել են Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ և առաջարկել ստեղծել հանձնաժողով, որի կազմում կլինեն զինծառայողների հարազատները, ովքեր ժամանակ առ ժամանակ կներկայացնեն իրենց մտահոգող հարցերը, հանդես կգան առաջարկություններով: Հանդիպմանը ներկա են եղել նաև Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները:

Համայնքի ղեկավարն ընդգծել է, որ յուրաքանչուրիս պարտքն է ամենօրյա աշխատանք տանել՝ ուշադրության կենտրոնում պահելով բոլոր ընտանիքներին, հետամուտ լինել, որպեսզի մտահոգող հարցերը հրատապ կարգով լուծում ստանան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել