Երևանի տրանսպորտային պարկը կհամալրվի ևս 100 նոր ավտոբուսով: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից:
Երևանի քաղաքապետարանը ձեռք կբերի ևս 100 նոր ավտոբուս: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է ավտոբուսների գնման համար մրցութային փաթեթ պատրաստել:
Մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի բարեփոխումների շրջանակում կարդիականացվի նաև
«Էլեկտրատրանսպորտ» ընկերության շարժակազմը: Առաջիկայում կհայտարարվի 15 նոր տրոլեյբուսի ձեռքբերման մրցույթ:
Մայիսի 1-ից «Zhong Tong» մակնիշի նոր ավտոբուսներով կսպասարկվի ևս մի քանի երթուղի: Գործընթացը կկազմակերպվի ավտոբուսային պարկում այս պահին առկա 54 միավոր շարժակազմով: