Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստանում շարունակվում է Արցախի պետական դրոշի հաղթարշավը:
Չարենցավան
Գյումրի
Աբովյան
Սևան
Արմավիր
Էջմիածին
Բոլոր այս քաղաքներն այսօր միացան իշխանությունների հակազգային քաղաքականության մերժման արշավին։ Հայաստանը ոտքի է կանգնում և բարձր գոչում՝ Արցախ։ Մարդիկ ցույց են տալիս, որ իրենք կարող են տեղերում կազմակերպվել և, ի հակառակ օրվա իշխանությունների, Արցախի խնդիրը նորից դարձնել համազգային օրակարգի գլխավոր հարց։
Կեցցե՛ք սիրելի հայրենակիցներ։ Պաշտպանենք Արցախը՝ փրկենք Հայաստանը»։