Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի առևտրի սպասարկման և գովազդի բաժնի աշխատակիցների կողմից իրականացվում են ապրանքների պիտանելիության ժամկետի ստուգումներ` վարչական շրջանում գործող մի շարք առևտրի օբյեկտներում:
Այս մասին տեղեկանում ենք վարչական շրջանի աշխատակազմից։
Հայտնաբերվել են պիտանելիության ժամկետն անցած և ոչ ընթեռնելի պիտանելիության ժամկետով ապրանքներ, որոնց փաստով կազմվել է արձանագրություն։
ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն`առանց պիտանիության ժամկետի, պիտանիության ժամկետն անցած, ոչ ընթեռնելի պիտանիության ժամկետով, պիտանիության ժամկետի կրկնակի մակնշմամբ, արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետը ջնջված և նոր ժամկետի նշումով, հայերեն մակնշումը արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետի վրա փակցված ապրանքներ իրացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
Ստուգումները շարունակվում են։