Ինչպես ապրիլի 10-ին հայտնել են մի շարք լրատվականներ, Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող «Երազ» այգում, դժբախտ պատահարի հետևանքով քաղաքացի է մահացել՝ ընկնելով մեծ բարձրությունից:
Մահացած քաղաքացին իրականում այգու տնօրենն է և մահացել է ոչ թե որևէ անվտանգության խնդրի պատճառով, այլ տնակի վրայից՝ 7 մետր բարձրությունից, ընկել է հաճախորդի մեղքով:
Այս մասին լրագրողներին հայտնել է մահացածի քույրը:
«Հայտնում եմ, որ եղբայրս այդ զիպլայնի տնօրենն էր ու մահացել է ոչ թե որևէ անվտանգության խնդիրի պատճառով, այլ տնակի վրայից՝ 7 մետր բարձրությունից, ընկել է հաճախորդի մեղքով»,-նշել է նա:
Հիշեցնենք, տղամարդը պատահարից հետո հոսպիտալացվել է Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ, որտեղ, սակայն, գիտակցության չգալով մահացել է: