Վթարի հետևանքով մայրաքաղաքի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է: Այս մասին տեղեկացնում են Ստեփանակերտի քաղաքապետարանից:
«Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը և վստահեցնում՝ Ջրմուղ-կոյուղի» ընկերությունը միջոցներ է ձեռնարկում խնդիրը կարգավորելու ուղղությամբ և նախատեսում ջրամատակարարումն ամբողջությամբ վերականգնել առաջիկա ժամերին»,- ասված է հաղորդագրության մեջ: