Պատերազմի մասնակիցն ապօրինաբար նռնակներ է պահել իր մոտ, հետո մտել բուքմեյքերական գրասենյակ, սպառնացել պայթեցնել դրանք, եթե առկա ողջ գումարն իրեն չտան

Սամվել Հ.-ն, ով մասնակցել է Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմին: Մարտական գործողությունների ավարտից հետո Սամվել Հ.-ն Հայաստան է փոխադրել և իր մոտ ապօրինի պահել ռազմամթերք հանդիսացող «Ֆ-1» տեսակի ձեռքի մարտական պաշտպանողական և «Մ-75» տեսակի հարձակվողական նռնակներ:

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Սամվել Հ.-ն 2021 թվականի օգոստոսի 20-ին գնացել է Երևան քաղաքի բուքմեյքերական գրասենյակներից մեկը: Իր մոտ ապօրինի պահվող «Ֆ-1» տեսակի ձեռքի մարտական պաշտպանողական և «Մ-75» տեսակի հարձակվողական նռնակները ցուցադրել է գրասենյակի անվտանգության և սպասարկման ոլորտի աշխատակիցներին ու պահանջել բացել չհրկիզվող պահարանը և պահարանում գտնվող ողջ գումարը հանձնել անորոշ շրջանակի անձանց, հակառակ դեպքում սպառնացել է պայթեցնել նռնակները:

Գործը դատարան է ստացվել 2022 թվականի մարտի 25-ին և մակագրվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանին:

Սամվել Հ.-ին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (Ավազակությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել