Նախագահ Վահագն Խաչատուրյանը այսօր՝ ապրիլի 8-ին, հրամանագիր է ստորագրել, որում նշվում է.
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի ապրիլի 4-ի ԲԴԽ-36-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Կարեն ՀԱԿՈԲՅԱՆԻՆ նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»: