Նախագահ Վահագն Խաչատուրյանը 3 երկրներում դեսպան նշանակելու մասին հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն՝
Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը, համատեղության կարգով, դեսպան է նշանակվել նաև Անդորրայի Իշխանապետությունում (նստավայրը՝ Մադրիդ):
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում դեսպան Վարուժան Ներսիսյանը, համատեղության կարգով, նշանակվել է դեսպան նաև Իռլանդիայում (նստավայրը՝ Լոնդոն):
Իտալիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը, համատեղության կարգով,դեսպան է նշանակվել նաեւ Մալթայում (նստավայրը՝ Հռոմ)։