Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ԵՄ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանի իմունականխարգելման ազգային ծրագրի, այդ թվում` COVID-19-ի դեմ պատվաստումային գործընթացի բարելավման նպատակով հետագա համատեղ միջոցառումները:
Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
Անդրադարձ է եղել Կոտայքի մարզում մեկնարկած «Պատվաստումը հոգատարություն է» արշավին, որն ուղղված է Հայաստանի մարզերում բնակվող 65 տարեկանից բարձր անձանց իրազեկմանը և պատվաստումները հասանելի դարձնելուն:
«Համավարակի ընթացքում ձեռքբերված փորձառությունը համարում եմ մեծ ներդրում առողջապահական համակարգում, որի ազդեցությունը կլինի երկարաժամկետ և կնպաստի համակարգի մյուս բարեփոխումների կազմակերպմանը»,-նշել է Լենա Նանուշյանը:
Հանդիպման մասնակիցները կարևորել են «Պատվաստումը հոգատարություն է» նախաձեռնությունը և հույս հայտնել, որ այն կընդլայնվի հանրապետության բոլոր մարզերում: