Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Բակուր Գրիգորյանը նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր՝ ապրիլի 8-ին, հրամանագիր է ստորագրել, որում նշվում է.

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի մարտի 31-ի ԲԴԽ-35-Ո-70 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Բակուր ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մարտի 29-ին Բարձրագույն դատական խորհուրդը Բակուր Գրիգորյանին առաջարկել էր Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել