Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՌԴ արտաքին գործերի նախարարության միջև 2022-2023 թթ․ համար խորհրդատվությունների ծրագիրը:
Ասուլիսի ընթացքում Լավրովը ասել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը պետք է «հաշվարկվի այլ արժույթներով», այլ ոչ թե դոլարով։
Լավրովն ասել է, որ Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպմանը ընդգծել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների կատարման կարևորությունը։
«Ընթացող տարվա ընթացքում նախատեսվում է Երևանում տեղադրել հայ-ռուսական բարեկամության հուշարձան»,-հայտնել է Լավրովը։