Մի խումբ քաղաքացիներ փոխել են Ֆրանսիայի հրապարակում տեղադրված Արցախի դրոշը

Ազգային ժողովի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հայտնում է, որ ՀՅԴ Երիտասարդական միության անդամների հետ միասին եկել են Ֆրանսիայի հրապարակ և փոխել են Արցախի դրոշը, որը առավոտյան «պղծվել և վանդալիզմի էր ենթարկվել»։

«Դրոշ էինք բերել, որպեսզի փոխեինք այն ու ամենաուրախալին այն էր, որ մինչև կհասնեինք հրապարակ, մեզնից շուտ քաղաքացիներ էին հասել, որոնք հիմա փոխում են այն»,-նշել է նա։

Վարդանյանը նշում է, որ իրարից անկախ քաղաքացիների մի քանի խմբեր ժամանել էին հրապարակ՝ դրոշը փոխելու համար։

Նա հույս է հայտնել, որ դրոշը ներկողները անպատիժ չեն մնա։

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին ընդդիմության ներկայացուցիչների կողմից Ֆրանսիայի հրապարակում՝ Ռոդենի արձանին կից տեղադրված Արցախի Հանրապետության դրոշը Ազգային-ժողովրդավարական բևեռի աջակիցների կողմից ներկվել է և «վերածվել ՀՀ դրոշի»։

Ավելի ուշ Բևեռը հայտարարություն է տարածել ու հայտնել, որ նրանց աջակիցներին են մոտեցել ՀՅԴ երկու անդամներ, որոնցից մեկը Իգոր Սարգսյան անուն ազգանունով և պահանջել են վերականգնել Ֆրանսիայի հրապարակում իրենց տեղադրած Արցախի դրոշը։

«Նրանք սպառնացել են, որ հակառակ դեպքում կես ժամ հետո կվերադառնան և հաշվեհարդար կտեսնեն։

Տեղեկացնում ենք, որ եթե ոստիկանությունը չկանխի Բևեռի աջակիցների նկատմամբ նախատեսվող բռնությունը, ապա դրա դեմ ինքնապաշտպանության իրավունքի հիման վրա կլինի համարժեք պատասխան»,-նշվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել