Տեղեկություն է ստացվել «Մետրոնոմում» պայթուցիկ սարքի տեղադրման մասին․ ԱԻՆ

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ «Մետրոնոմ» առևտրի կենտրոնից տարահանել են մոտ 500 քաղաքացու:

Իրականացվում են տեղազննման աշխատանքներ:

16։33 ԹԱՐՄԱՑՎԱԾ։ Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:

Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին, ժամը 14։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Իսահակյան փողոցի մոտակայքում՝ «Մետրոնոմ» առևտրի կենտրոնում, պայթուցիկ սարք է տեղադրված։

Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, Բժշկական ապահովման վարչության, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել