Ալեքսանդր Արզումանյանը և Սասուն Միքայելյանն արդարացվեցին «Մարտի 1»-ի գործով

14 տարի անց «Մարտի 1»-ի գործով արդարացվեց Շվեդիայի Թագավորությունում, Դանիայի Թագավորությունում, Նորվեգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը և Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը։

Վճռաբեկ դատարանը քիչ առաջ ճանաչեց նրանց անմեղությունը առաջադրված մեղադրանքներում՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Արզումանյանը 2009-ին մեղավոր էր ճանաչվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար և դատապարտվել հինգ տարվա ազատազրկման:

Միքայելյանը 2008 թվականի մարտի 4-ին Ազգային ժողովի համաձայնությամբ՝ ներգրավվել էր որպես մեղադրյալ «Մարտի 1-ի» գործով և կալանավորվել էր։ Դատապարտվել է 7 տարվա ազատազրկման։ 2011 թվականին համաներմամբ ազատ է արձակվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել