Փաստաբան Կարեն Սարդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ի խախտումն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129 հոդվածի 6 մասի ինձ արգելում են այս պահին մուտք գործել ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ վարչություն, որտեղ պաշտպանության իրավունքի կոպիտ խախտումով գոգծողություններ են իրականացնում բերման ենթարկված անձ Արգամ Ստեփանյանի հետ։ Փաստի վերաբերյալ անհապաղ հայտնել եմ ՄԻՊ գրասենյակ թեժ գծով, սակայն իրավիձակի փոփոխություն չկա»:
Քիչ առաջ փաստաբանը հայտնեց, որ 1 ժամ 15 րոպե իր պաշտպանյալը մնացել է առանց պաշտպաի և լուսանկար հրապարակել: