18։30-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին ներկա է նաև Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը:
Նրա խոսքով՝ հեռու չի այն օրը, որ իրենք կկարողանան ձախողել այս իշխանությունների կուլիսային պայմանավորվածությունները, միայն թե պայքարի առաջամարտիկները երբեք և ոչ մի դեպքում չպետք է հուսախաբ լինեն:
«Որքան ես հասկանում եմ, այսօր մեծ թվով մարդիկ են հավաքվել, և հուսով եմ, որ ավելի մեծ թվով մարդիկ կկանգնեն մեր երկրի և մեր սահմանների պաշտպանության գործում, որպեսզի որևէ բացասական կետ, գոնե այսքանից հետո չլինի և մեր պայքարը շարունակվի մինչև իր տրամաբանական ավարտը»,- ասաց նա: