Փրկարար ծառայողի (այսուհետ՝ Ծառայող) վարձատրության և դրամական օգնության վճարումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության արժույթով:
Ծառայողի դրամական բավարարման վճարումները տրվում են կանխիկ կամ վճարագրերով կամ բանկային հաշվին դրամական փոխանցումներով:
Ծառայողներին յուրաքանչյուր ամսվա համար դրամական բավարարումը վճարվում է մինչև այդ ամսվա 30-ը ընկած ժամանակահատվածում:
Ծառայողին վճարովի արձակուրդի համար հիմնական արձակուրդային վճարը և միանվագ դրամական օգնությունը տրվում է արձակուրդից առնվազն երեք օր առաջ:
Ծառայողին նախորդ տարվա արդյունքների հիման վրա պարգևատրումը տրվում է հաջորդ տարվա առաջին եռամսյակի ընթացքում:
Ծառայողի վարձատրության մասին տեղեկատվություն կարող է տրամադրվել միայն նրա համաձայնությամբ կամ օրենքով սահմանված դեպքերում:
Փրկարար ծառայության կառուցվածքային փոփոխությունների կամ հաստիքների կրճատման պատճառով, ինչպես նաև բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա ծառայողին առանց նրա համաձայնության ցածր պաշտոնի փոխադրելու դեպքում պահպանվում է ծառայողի կողմից զբաղեցրած նախորդ պաշտոնի համապատասխան խմբի դրամական բավարարման մակարդակը:
Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով՝ այլ աշխատանքի վայր գործուղված կամ պաշտոնի փոփոխման դեպքում ծառայողների նախկին դրամական բավարարումը պահպանվում է, եթե նոր պաշտոնում այն ավելի ցածր է: