Քարագլուխ բարձունքը ստրատեգիական նշանակություն ունի: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:
«Հրաձգություն, մեծ որևէ բախումներ այս պահին չկան: Յուրաքանչյուր պահի հնարավոր է, որ էսկալացիայի ալիքը մեծանա, որովհետև մեր խաղաղությունը փխրուն է: Աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով պայմանավորված՝ չի բացառվում, որ որևէ պետություն փորձի իր շահերը հետապնդել»,-ասաց Արման Սարգսյանը:
Պաշտպանության փոխնախարարը նաև անդրադարձավ այն փաստին, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ազատումից հետո, այդ պաշտոնը դեռ թափուր է՝ նշելով, որ իրավական առումով կա Շտաբի պետ, ով կարողանում է օգտագործել բոլոր լիազորությունները: