Գետն ընկած քաղաքացուն չեն գտել. մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են

Այսօր Նորաշենիկում գետն ընկած քաղաքացուն չեն հայտնաբերել: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Ապրիլի 3-ին, ժամը 10։49-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշենիկ գյուղի կամրջից քաղաքացին ընկել է գետը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ քաղաքացին (Է․ Փ․, ծնված 1978 թ․) կամրջից նետվել է Աճանան գետը։

Փրկարարները գետի երկայնքով իրականացրել են որոնողական աշխատանքներ․ մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել